Սոմալիում միջտոհմային բախումների ընթացքում զոհվել է 14 մարդ
Սոմալիում միջկլանային բախումների հետևանքով զոհվել է 14 մարդ։ Բախումները տեղի են ունեցել երկրի հյուսիս֊արևելքում գտնվող Գալգադուդ շրջանի մի խումբ զինված աշխարհազորայինների միջև։ Լարված իրադրության պատճառների մասին տվյալներ դեռ չկան։ Այս մասին հայտնել է Սոմալիի ռադիոկայանը։
«Զոհերի թիվը 14֊ի է հասել, վիրավորներն ավելի շատ են»,֊ ասել է տարածաշրջանի առաջնորդ Էլմի Ադանը։
Ըստ Սոմալիի վարչապետ Աբդիվելի Շեյխ Ահմեդի խոսքերի՝ այդ իրադարձությունները կապված չեն փոփոխական կառավարության պայքարի հետ։