Ահաբեկչություններ՝ Սոմալիում․ զոհվել է 6 մարդ
Սոմալիում տեղի ունեցած 2 ահաբեկչական գործողությունների արդյունքում ավելի քան 6 զոհ է գրանցվել, 10֊ից ավելին վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS։
Առաջին ռումբը պայթեցվել է առավոտյան Կիսիմայո նավահանգստում՝ Բուրունդիից ժամանած զինծառայողների ավտոշարասյան անցման ընթացքում։ Զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնում են ԶԼՄ֊ները։
2֊րդ պայթյունը գրանվել է մայրաքաղաք Մոգադիշոյում, որի հետևանքով զոհվել է քաղաքային վարչության ներկայացուցիչը, նրա թիկնապահը վիրավոր է։