Անգլիա. «Արսենալն» առանց Մխիթարյանի 11-րդ հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնցիները նախորդ տուրում «Սաութհեմփթոնին» անսպասելի պարտվելուց հետո այսօր խաղադաշտ էին մտել միայն հաղթանակի նշանաբանով, մանավանդ, որ մրցակիցը ներկայումս լավագույն օրերը չի ապրում:
Խաղի ընթացքում «Արսենալի» առավելությունը շոշափելի էր: Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որն իր գոլերի քանակը ԱՊԼ-ում հասցրեց 12-ի և ստանձնեց գլխավոր ռմբարկուի դիրքը:
Եվս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց «Արսենալի» իվուարցի կիսապաշտպան Ալեքս Իվոբին: Հյուրերից միակ գոլը խփեց Բարնսը:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հանդիպմանը բացակայում էր:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 37 միավոր և «Չելսիի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները: «Չելսին» իր խաղը դեռ չի անցկացրել: