211652_close_icon
views-count21611 դիտում article-date 23:15 02-01-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Վեսթ Հեմին»: Հանդիպման առանցքային դրվագը տեղի ունեցավ 15-րդ րոպեին, երբ դաշտի տերերի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո մանկունյանցիները մեծ առավելություն ունեին, թեպետ գոլային պահեր քիչ էին ստեղծում: Միայն 2-րդ խաղակեսում Մոուրինյոյի կատարած փոխարինումներից հետո գոլերը հայտնվեցին. նախ Ռեշֆորդի փոխանցումից հետո Մատան 63-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց այն: Ճիշտ է, այս գոլի ժամանակ շվեդ հարձակվողը բացահայտ խաղից դուրս վիճակում էր: Նշենք, որ սա Իբրահիմովիչի 13-րդ գոլն էր առաջնությունում և նա ռմբարկուների ցուցակում միայն «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային է զիջում (14 գոլ): «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակելով 39 միավոր, «Տոտենհեմի» հետ կիսում է 5-6-րդ հորիզոնականները: Ընդհանրապես, սա արտառոց դեպք է Պրեմիեր լիգայի պատմության մեջ, երբ թիմը 6 անընդմեջ հաղթանակ տանելով, մնում է նույն տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր [/b] «Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2 Մատա, 63, Իբրահիմովիչ, 78
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր