Անգլիա. «Արսենալն» առաջին հաղթանակը տոնեց. Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման. . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց հյուրերի ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը:
5 րոպե անց Ալեքս Իվոբիի փոխանցումից հետո հաշիվը հավասարաեցրեց Նաչո Մոնրեալը: 70-րդ րոպեին հյուրերի պաշտպան Իսա Դիոպը բավական զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձավ: Իսկ հանդիպման վերջակետը խաղավերջում դրեց փոխարինման դուրս եկած Դենի Ուելբեքը՝ 3:1:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այսպիսով, «Արսենալը» վաստակեց առաջին 3 միավորը և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական: «Վեսթր Հեմն» առայժմ միավոր չի վաստակել
«Արսենալ»-«Վեսթ Հեմ»` 3:1
Նաչո, 30, Դիոպ, 70, (ինքագոլ), Ուելբեք, 90+2 – Արնաուտովիչ, 25