211652_close_icon
views-count1507 դիտում article-date 20:16 21-12-2018

Երևանի ավագանին Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային մարզադպրոցի համար շինություն է նվիրաբերել

Դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել ՀԿ-ին գույք նվիրելու որոշման նախագծին։ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող շինությունն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահ հիմնելու նպատակով: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մարզաձևերի զարգացման, մարզամշակութային միջոցառումների կազմակերպման, հայաստանցի պարամարզիկների միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովման ու մի շարք այլ ուղղություններով: «Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանների անվտանգությունը ապահովելու և/կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահում տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն անվճար», - նշվում է որոշման մեջ: Ավագանու անդամները քննարկման ընթացքում ներդրումներն ապահովող կողմի վերաբերյալ տեղեկություններ են խնդրել քաղապետարանի աշխատակազմից, ինչպես նաև ճշտել են այն չափանիշները, որոնց դեպքում Ավագանին պետք է կողմնորոշվի՝ նմանատիպ խնդիրները քննարկելու ընթացքում: Մարզասրահ հիմնելու առաջարկն, ի դեպ, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին էր ներկայացրել վերջերս՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ:

Նմանատիպ նյութեր