1230 դիտում
14:35 21-12-2018
Որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերություն է սահմանվել 18 տարին
«Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Որդեգրման համար շատ կարևոր դրույթներ են ամրագրվել։ Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանվել է որդեգրման տարիքային սահմանափակում: Սահմանվել է, որ որդեգրողի և երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավել: Շատ կարևոր դրույթ է դա, որ որդեգրող ծնողը կարողանա երեխայի շահերից ելնելով կազմակերպել նրա դաստիարակությունը»,-ասաց Քրմոյանն ու հավելեց, որ սահմանվել է համապատասխան միջազգայնորեն ընդունված չափանիշ:
Նախկինում նման տարիքային սահմանափակում չի եղել: Քրմոյանի խոսքով՝ հիմք են ընդունվել պարզապես երեխայի շահերը:
Օրենսգրքով սահմանվել է նաև, որ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրում կարող է կատարվել միայն, երբ ծնողներն ի վիճակի են իրականացնել այդ երեխայի խնամքը: Ընկեցիկ երեխայի անմիջական որդեգրման ինստիտուտը վերացվել է, և ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի եռամսյա ժամկետում գտնելու այդ ընտանիքի երեխային և փորձի վերականգնել ընտանիքը:
Քրմոյանի խոսքով՝ ամրագրված նոր մեկ այլ դրույթ բացառում է այս ոլորտում չարաշահումները: «Ծնողների համաձայնությամբ որդեգրումը թույլատրվում է միայն, եթե որդեգրողը խորթ հայրը կամ մայրն է կամ մերձավոր ազգականը: Չի թույլատրվում, որ անձը համաձայնություն տա ազգական չհանդիսացող այլ անձի կողմից երեխայի որդեգրման համար»,-նշեց նա։
Փոխնախարարը շեշտեց նաև, որդեգրված երեխաների նկատմամբ ներկայում վերահսկողություն է սահմանվում: Նախկինում այս հարցում խնդիրներ ունեին: Հիմա համապատասխան սոցիալական մարմինները պետք է պարտադիր վերահսկողություն իրականացնեն որդեգրած երեխայի նկատմամբ: Ընդ որում, նաև սահմանվել է պատասխանատվություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1258 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին
1579 դիտում
22:37 15-11-2024
Հրապարակվել է Վահագն Վերմիշյանի դատավճիռը
1006 դիտում
22:19 15-11-2024
Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով․ Ավինյան