Ողբերգական դեպք՝ Երևանում․ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո մահացած երեխայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկը հայտնել է, որ մարմինը այրել են և ծնողը չի կարող վերցնել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել են հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։