Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից. ԿԳՄՍ
Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Այս մասին [url=https://iravaban.net/287889.html?fbclid=IwAR3f9W2ZRz1aQB1cOC1wC_8YQDDb_FzpjDhCzJzydzu8hT8wXVTHeamOppE]Իրավաբան․net-[/url]ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,-նշում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ից՝ մեկ անձի ուղեկցությամբ:
Սահմանվել են մի շարք սահմանափակումներ, որոնց հետ ծնողների մի մասը համաձայն չէ։
Նշվում է, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: