53788 դիտում
21:04 17-08-2019
Հաշմանդամային սպորտի մարզիկները այցելեցին Եռաբլուր և մասնակցեցին «Սևան 2019» գավաթի անդրանիկ առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Սևանա լճի ափին, կայացավ ՀՀ հաշմանդամային սպորտի [url=https://www.facebook.com/ՀՀ-հաշմանդամային-սպորտի-Ֆեդերացիա-1895658900731563/]ֆեդերացիայի[/url] «Սևան 2019» ամենամյա գավաթի անդրանիկ առաջնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Սևան մեկնելը՝ ֆեդերացիայի մարզիկները այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին և խնկարկեցին անմահ հերոսների շիրիմներին։
Մրցաշարի մասնակիցները մրցում էին չորս սպորտաձևերում՝ «Սեղմում հենարանից», «Բազկամարտ», «Գնդի հրում» և «Հրաձգություն»։
Մրցույթն ընթացավ ջերմ ու դրական մթնոլորտում և՝ ինչպես միշտ, Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի բարձր հովանու ներքո։
Կազմակերպիչներն ու մարզիկները Երևան կվերադառնան վաղը՝ օգոստոսի 18-ին, իսկ մինչ այդ կվայելեն կապուտակ Սևանի գեղեցկությունն ու զով օդը։
Ֆոտոլրագրողը ցավով է հայտնում, որ առաջնությանը, որի մասնակիցների թվում էին նաև ապրիլյան պատերազմում և սահմանում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած մարզիկներ, պետական կառույցներից ոչ ոք ներկա չէր, թեպետ միջոցառման մասին նախօրոք տեղեկացվել է:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջնության պատվավոր հյուրն էր լեգենդար «Կոմանդոսը»՝ արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 314+
314+