211652_close_icon
views-count40597 դիտում article-date 12:19 21-12-2018

Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը սրվում է

Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների շրջանակը ստվարանում է: Պայքարի մեջ են ներգրավվում անգամ թեկնածուներ, որ հաշվառված չեն Վարդենիսում։ Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում է Նարեկ Գասպարյանը։ Այս թեկնածուի շուրջ կարող են համախմբվել տարբեր սերունդների վարդենիսցիներ՝ տարեցներ և երիտասարդներ: Նարեկը հեղինակություն է վայելում երիտասարդների շրջանում, իսկ իր հայրը, որ ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել Սոթքի ոսկու հանքում, հարգված է տարեց վարդենիսցիների շրջանում։ Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Նարեկ Գասպարյանը հաշվառված է ոչ թե Վարդենիսում, այլ՝ Երևանում: Այդ դեպքում՝ ինչպես կարող է մասնկացել ՏԻՄ ընտրության կամ, ըստ որոշ տեղեկությունների՝ հավակնել մինչ ընտրությունը քաղաքապետի պաշտոնակատար լինելուն: Մեր հեռախոսազանգին ի պատասխան Նարեկ Գասպարյանն ասաց. «Ես, այո, ունեի Երևանի հաշվառում, բայց ավելի հաճախ լինում էի իմ ծննդավայր Վարդենիսում: Հիմա արդեն հաշվառված եմ Վարդենիսում: Պաշտոնակատար լինելու որևէ ցանկություն չունեմ, բայց քաղաքապետի պաշտոնում մտադիր եմ առաջադրվել: Տեսնենք՝ երբ կնշանակվի ընտրությունը: Եթե օրենսդրությունն այդ պահին ինձ թույլ տա առաջադրվել, ապա ես, հետևելով ընկերներիս հորդորին, կառաջադրվեմ»:

Նմանատիպ նյութեր