Պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ բաղադրիչ․ Նիկոլ Փաշինյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ստանձնել է հատուկ դերակատարություն կոռուպցիայի դեմ պայքարում:
«Այսօր կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն, նոր Հայաստանում պետք է բացառենք կոռուպցիան, կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնատար դիրքի չարաշահումն ու այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»,- երեկ Ազգային անվտանգության մարմինների հիմնադրման 100-ամյակին ու անվտանգության մարմնի աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախկինում իրավապահ մարմինները ներգրավված են եղել քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործում, հիմա էլ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են կասկածներ ու մեղադրանքներ. «Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ մեր իրավապահ համակարգերից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ բաղադրիչ, անվտանգության մարմինները չպետք է լինեն հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]