Քաղաքական դաշտից պետք է արմատախիլ անել ՀՀԿ-ին և այն ուժերին, որոնք աջակցել են հակահեղափոխությանը. Ն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի մոտակայքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/300792294083053/]բողոքի ակցիան[/url] շարունակվում է։
Բողոքի ակցիայի կոչով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է, որ այսօր հետաձգված նախագծի քվեարկության համար ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել:
Հանրահավաքը մեկնարկեց Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ. Բաղրամյան պողոտայի բոլոր մուտքերը բողոքի ակցիայի մասնակիցները փակել են սեփական մեքենաներով:
Փաշինյանը նախքան իր ելույթի մեկնարկը ասաց օրվա կարգախոսը՝ «ՀՀԿ, հեռացի՛ր»: