211652_close_icon
views-count1537 դիտում article-date 20:36 20-12-2018

Բերման էր ենթարկվել գրպանահատության կասկածանքով

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան 85 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Խաչիկ Ս.-ին։ Պարզվել է, որ Խաչիկ Ս.-ն նույն օրը, ժամը 18.30-ից 18.45-ն ընկած ժամանակահատվածում, 259 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է դրամ, վարորդական իրավունքի վկայական, բանկային և նույնականացման քարտեր: Պարզվել է նաև, որ ժամը 19.00-ից 19.25-ն ընկած ժամանակահատվածում, 13 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից ևս գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են նույնականացման և բանկային քարտեր ու փող։ Գողոնը մասամբ առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր