2191 դիտում
22:11 30-08-2018
Թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
Օգոստոսի 29-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Ա.-ն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1969 թ. ծնված Հարություն Ք.-ի գրպանից գողացել է գումար, սակայն կանգառում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավվել է: Կատարվում է քննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նմանատիպ նյութեր
7092 դիտում
16:56 21-11-2017
Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց
4885 դիտում
20:47 09-01-2018
Թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց
4093 դիտում
20:36 10-04-2018
Թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին