73361 դիտում
10:25 20-12-2018
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն և 39-ամյա վարորդի «Վիլիս»-ը. կա 6 վիրավոր. BMW-ի միջից վիրավորներին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Քոչարյանի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի և 39-ամյա Սասուն Աթաբեկյանի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աթաբեկյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 37-ամյա Անահիտ Դիլբարյանը, BMW-ի վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 32-ամյա Թաթուլ Էլարյանն ու 34-ամյա Մհեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ BMW-ի վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։
Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)