76446 դիտում
12:19 07-03-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Ford Transit»-ը բախվել է ծառին. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. նաև օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ մեկը՝ Չարենացավանի, մեկն էլ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Վարտումյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարրի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյան գլխավորությամբ:
Պարեկների ասյքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի վայրում մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին մայրուղում ու ստեղծել արհեստական խցանում. պարեկների ժամանելուց հետո երթևեկությունը կարգավորվեց:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով պարեկների ու քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկ Նարեկ Ոսկանյանն ու կրտսեր պարեկ Դերենիկ Գրիգորյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը հաշվառված է «Նոր տուն» ընկերության հաշվեկշռում, քարշակի միջոցով պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, և անվադողերի ոչ ձմեռային լինելը:
Մի մասն էլ հակառակն էր պնդում, թե ճանապարհը եղել է անցանելի, անվադողերն էլ՝ ձմեռային են եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15541 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35789 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց