211652_close_icon
views-count38134 դիտում article-date 18:36 18-12-2018

Առաջին ավտովթարը Աշտարակի խճուղի-Հալաբյան փողոց նոր կառուցվող ճանապարհին. Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առաջին ավտովթարն է տեղի ունեցել Աշտարակի խճուղի-Հալաբյան փողոց նոր կառուցվող ճանապարհին: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Ավետ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 AV 935 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող ճանապարհի վրա բախվել է երկաթե արգելապատնեշին, իսկ հետո բետոնե պատնեշին: Հարվածի հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը պոկվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության է հասել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր