Հարի Լինեկեր. Մոուրինյոյի պաշտոնանկությունը անխուսափելի է
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/18/1113088/]պաշտոնանկությունը[/url] «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով ետ է մնում «Լիվերպուլից», իսկ ֆուտբոլիստների մեծամասնությունը իր մակարդակից ցածր է խաղում: Դեռ չենք խոսում դժգույն ֆուտբոլի մասին:
Պաշտոնանկությունը անխուսափելի էր՝ հաշվի առնելով տրանսֆերների վրա ծախսված հարյուրավոր միլիոնները», գրել է Լինեկերն իր թվիթերում: