211652_close_icon
views-count1415 դիտում article-date 22:36 17-12-2018

Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի հատել են բարդիներ

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի հատել են 2 բարդի: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր