52439 դիտում
16:55 15-12-2018
Աբովյանում «Շշի Մելո» մականվամբ նախկին պատգամավորի քրոջ տղան Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 32-ամյա Ռոմեն Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 05 RP 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լուսյա Լալաբեկովային։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Հարությունյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանի քրոջ տղան է, ով աշխատում է «Թավշյա լազուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1861 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)