Չեմպիոնների լիգա. Դեմբելեի գոլը ճանաչվեց լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղային շաբաթվա լավագույն գոլի հեղինակ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը գոլը խփել է «Տոտենհեմին»՝ ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում (1:1):
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով Դեմբելեն գերազանցեց հարձակվող Պաուլո Դիբալային («Յուվենտուս»), «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեքիրին և Լերոյ Սանեին («Մանչեսթեր Սիթի»):