211652_close_icon
views-count3175 դիտում article-date 13:49 20-04-2016

«Բարսելոնայում» դժգոհ են Նեյմարի վարքագծից

«Բարսելոնայի» ղեկավարությունը անհանգստացած է հարձակվող Նեյմարի ապրելակերպից` հաշվի առնելով վերջին շրջանում խաղացողի անհաջող մրցելույթները: Կատալոնացիները դժգոհ են խաղադաշտից դուրս Նեյմարի վարքագծից: Նրանց կարծիքով, ֆուտբոլիստը շատ ժամանակ է հատկացնում երեկույթներին, քեֆերին, հանգստին, գովազդային նկարահանումներին: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջին 6 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել, իսկ Նեյմարը այդ ընթացքում ընդամենը 1 գոլ է խփել, այն էլ` 11 մ. հարվածից:

Նմանատիպ նյութեր