211652_close_icon
views-count2149 դիտում article-date 23:33 14-12-2018

Ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում

Դեկտեմբերի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում բացվեց ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը ներկաներին պատմեց նկարչի կյանքի ու գործունեության մասին, իսկ արվեստի քննադատ Ռոքսանա Պասկուլեսկուն՝ նրա աշխատանքների յուրօրինակության: Ցուցահանդեսը տևելու է մինչև 2019 թվականի հունվարի 21-ը: Տեղեկանք։ Երվանդ Նիկողոսյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 6-ին Օդեսայում: 1948թ. բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում: 1954թ. ավարտել է Բուխարեստի Ն.Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը և անդամագրվել Ռումինիայի նկարիչների միությանը: 1948թ. մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին: Նկարչի ստեղծագործություններից են` «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «1907» («Գյուղացիական հուզումները Ռումինիայում»), «Տուլչայի նավահանգիստը», «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնային բնանկար», «Քաղաքի պատուհանները», «Դիմանկար», «Գույների բալետը» և այլն: Նա կատարել է նաև որմնանկարներ (Բուխարեստի «23 օգոստոսի» մշակույթի տան համար) և խճանկարներ: 1970թ. նրա անհատական ցուցահանդեսը համարվել է Ռումինիայի լավագույն պատկերահանդեսներից մեկը: Երվանդ Նիկողոսյանը մահացել է 2014թ. մայիսի 26-ին Բուխարեստում:

Նմանատիպ նյութեր