211652_close_icon
views-count226890 դիտում article-date 17:56 13-12-2018

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու մարդատար ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մի քանի հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սիսանի ոստիկանապետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով և տեղի ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհի մշակման ուղղությամբ, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ վթարից մեկ ժամ անց նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճեցին ու սկսեցին ճանապարհին աղ ու ավազ լցնել: *** [color=#CC0000]14/12/2018 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սիսիանի ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները պարզել են՝ Opel Zafira-ն վարել է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Գագիկ Հարությունյանը, իսկ Skania մակնիշի ավտոբուսը վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 57-ամյա Հուսեին Աբբասիերիսոֆլային։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 52-ամյա Գոհար Հարությունյանն ու Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 46-ամյա Արմինե Իսաջանյանը տեղում մահացել էին, իսկ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 18-ամյա Բորիկ Օհանջանյանը, ով սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր