211652_close_icon
views-count44591 դիտում article-date 22:13 15-02-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel-ն ու «Նիվան». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 36-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի 36 RL 495 համարանիշի, 59-ամյա Օնիկ Հ.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 42 ՏL 946 համարանիշի, 34-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 36 QV 735 համարանիշի և 33-ամյա Արտակ Հ.-ի վարած Nissan մակնիշի 91 XA 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արտակ Հ.-ն և Mercedes-ի ուղևոր,Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Երանուհի Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայայուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր