1108 դիտում
16:30 13-12-2018
Ստրասբուրգի հրաձիգը հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում իսլամիստների զոհվելու համար
Ստրասբուրգում ահաբեկչական գործողություն իրականացրած քաղաքացին հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում արմատական իսլամիստների զոհվելու համար: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով տաքսու այն վարորդի ցուցմունքները, ով, իր խոսքով, ստիպված է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այն թաղամաս, որտեղ նա մտադրվել էր թաքնվել ոստիկանությունից:
«Վարորդը պնդում է, որ Շեքաթն իրեն հայտարարել է, թե Ստրասբուրգի կենտրոնում գնդակահարելով մարդկանց՝ ինքը վրեժ էր լուծում իր իսլամիստ եղբայրների համար, որոնք զոհվել են Սիրիայում»,- մեջբերել է տաքսու վարորդի խոսքը հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան հրազենով զինված տղամարդը հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում, որին զոհ է դարձել 3 մարդ, իսկ 13 հոգի վիրավորվել է:
Հանցագործի որոնումները շարունակվում են: Օպերացիային մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
12:03 14-12-2018
Ստրասբուրգի հրաձիգը սպանվել է ոստիկանական գործողության ընթացքում
9046 դիտում
16:43 19-07-2017
Ժոան Գասպար. ՊՍԺ-ն վրեժ է լուծում «Բարսելոնայից»
Այս բաժնից
1225 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1183 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1210 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ