211652_close_icon

Ժոան Գասպար. ՊՍԺ-ն վրեժ է լուծում «Բարսելոնայից»

views-count9181 դիտում article-date 16:43 19-07-2017
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հայտարարել է, որ ՊՍԺ-ն Նեյմարի տեղափոխության մասին լուրերով վրեժ է լուծում կատալոնացիներից, քանի որ վերջիններս փորձել էին ձեռք բերել ֆրանսիական ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատիին: «Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»: Կարծում եմ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը նեղացել է, որ «Բարսելոնան» փորձել է ձեռք բերել իրենց խաղացողին: Իսկ Նեյմարի շուրջ այս աղմուկն ընդամենը վրեժխնդրություն է: Նրանք փորձում են աղմուկ ստեղծել Նեյմարի շուրջ», ասել է Գասպարը:

Նմանատիպ նյութեր