211652_close_icon
views-count2517 դիտում article-date 12:03 14-12-2018

Ստրասբուրգի հրաձիգը սպանվել է ոստիկանական գործողության ընթացքում

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ կասկածվող Շերիֆ Շեքաթը սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Ինչպես հաղորդել Է France Info-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները։ Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով 21։00-ի սահմաններում։ Դա տեղի է ունեցել հարձակման վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա: Հանցագործին հայտնաբերել են Նեյդորֆի շրջանի պահեստներից մեկում: Ոստիկանության և ուժային այլ կառույցների 720 աշխատակիցների աշխատանքներին միացել էր նաև Գերմանիայի ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Շեքաթի արձակած կրակոցներին զոհ է դարձել 3 մարդ, ևս 13 մարդ վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր