3873 դիտում
15:51 13-12-2018
Պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման գործընթաց․ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդրին, նշելով, որ այդ գործընթացն այժմ իրականացվում է:
«Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեի մեջ մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր կարողություններ չունեն և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, և, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ:
Նմանատիպ նյութեր
4289 դիտում
10:36 04-08-2016
Նախագիծ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու տեղակալների աշխատավարձերի բարձրացման մասին
9300 դիտում
15:40 09-04-2019
Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան
5965 դիտում
10:16 26-01-2018
Ընտանեկան բժիշկների աշխատավարձերի բարձրացման «կրեատիվ» եղանակ՝ ԱՆ-ի կողմից. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
466 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին