4289 դիտում
10:36 04-08-2016
Նախագիծ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու տեղակալների աշխատավարձերի բարձրացման մասին
Մինչ կառավարությունը հայտարարում է պետական կառավարման հիմնարկների ծախսերի օպտիմալացման, մեքենաների և ուռճացված հաստիքների կրճատման ու կոռուպցիայի դեմ պայքարի ավելացման մասին, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստին կներկայացնի նախագիծ, որով նախատեսվում է բարձրացնել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի և տեղակալների աշխատավարձերը:
Մասնավորապես, փոփոխություններ և լրացումներ են արվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծում, Կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնյային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ սահմանելով համապատասխանաբար 12, 10 և 8.5` գործող 10, 8.5 և 7.5-ի փոխարեն: Այս բարձրացումը, բնականաբար, բերելու է պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով:
Ներկայացնում ենք հավելվածները.
1) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00».
2) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ 10.0» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.0».
3) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50».
Ներկայացնում ենք 2014 թ. դրությամբ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում սահմանված գործակիցները տարբեր պաշտոնների համար
(վերնագիրը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն)
[align=center]Պաշտոնի անվանումը Գործակիցը
[/align]
1 2
[align=left]ՀՀ Նախագահ 20.00
ՀՀ Ազգային ժողովի նախագահ 18.00
ՀՀ վարչապետ 18.00
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ 16.00
ՀՀ փոխվարչապետ 15.50
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար 15.50
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան 15.00
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ 15.00
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ 15.00
ՀՀ գլխավոր դատախազ 15.00
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 14.00
ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ 12.00
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ 12.00
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար 12.00
ՀՀ նախարար 12.00
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն 12.00
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ 12.00
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ 12.00
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ 12.00
(տողը հանվել է 11.06.14 ՀՕ-57-Ն)
ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ 11.50
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր 11.50
ՀՀ վարչական դատարանի նախագահ 11.00
ՀՀ առաջին ատյանի դատարանի նախագահ 11.00
ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր 11.00
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 11.00
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11.00
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ 11.00
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 10.50
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ 10.00
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ 10.00
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն 10.00
ՀՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող 10.00
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 10.00
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար 10.00
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար 10.00
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ 10.00
ՀՀ մարզպետ 10.00
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ 10.00
ՀՀ նախարարի առաջին տեղակալ 10.00
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 10.00
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ 10.00
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ 10.00
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ 10.00
ՀՀ վարչական դատարանի դատավոր 10.00
ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր 10.00
(տողը հանվել է 11.06.14 ՀՕ-57-Ն)
Երևան քաղաքի դատախազ 9.00
ՀՀ նախարարի տեղակալ 8.50
Հատուկ հանձնարարություններով դեսպան 8.50
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ 8.50
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ 8.50
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 8.50
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ 8.50
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ 8.50
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ 8.50
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ 8.50
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ 8.50
(տողը հանվել է 11.06.14 ՀՕ-57-Ն)
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ 8.00
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 8.00
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալ 8.00
ՀՀ մարզպետի տեղակալ 8.00
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 7.50
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ 7.50
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ 7.50
ՀՀ ԱՆ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ 7.50
ՀՀ մարզի դատախազ 8.00
Կայազորի զինվորական դատախազ 8.00
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ 7.50
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ 7.50
ՀՀ Նախագահի աշխատակազմ
ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական 11.00
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար 10.50
ՀՀ Նախագահի խորհրդական 10.50
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ 10.50
(տողը հանվել է 11.06.14 ՀՕ-57-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 10.00
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 9.50
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար 9.00
ՀՀ Նախագահի օգնական 9.00
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ 8.50
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ 7.50
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական 10.00
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական 9.50
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 9.00
ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական 8.00
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 8.00
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալ 8.00
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50
ՀՀ վարչապետի խորհրդական 9.50
ՀՀ վարչապետի ավագ օգնական 8.50
ՀՀ վարչապետի օգնական 8.00
(հավելվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-145-Ն)
Հավելված 9
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ 8.00
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետի տեղակալ,
քննչական վարչության բաժնի պետ 6.75
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ 6.50
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ավագ քննիչ 6.00
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչ 5.50
[/align]
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
11:52 24-01-2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգևատրումների վերաբերյալ
3870 դիտում
15:51 13-12-2018
Պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման գործընթաց․ Փաշինյան
898 դիտում
20:35 09-05-2023
Ընտրություններին ընդառաջ Էրդողանը հայտարարել է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում