211652_close_icon
views-count9303 դիտում article-date 15:40 09-04-2019

Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում: «Եթե պետք լինի, տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի»,-գրել է Փաշինյանը: Արարտյան-մաքսատուն վարչությունում շրջայցի ընթացքում ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրեց աշխատանքից հեռացնել այն սենյակի աշխատակիցներին, որտեղ ՀՀ պետական դրոշն անմխիթար վիճակում էր:

Նմանատիպ նյութեր