1475 դիտում
19:12 10-12-2018
Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում, այն չի ուշանալու. Արփինե Հովհաննիսյանը շնորհավորել է ԱԺ անցնող ուժերին
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով՝ ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ներկայիս փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք, միևնույնն է, ինձ աջակցություն ցույց տվեցիք։ Դա ավելի քան պարտավորեցնող է։
Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։ Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին»,- գրառման մեջ նշում է Արփինե Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
2207 դիտում
13:14 21-09-2021
Մենք պարտավոր ենք այս շրջափուլում նոր պարտիա սկսել՝ հաղթանակին միտված պարտիա․ Վանեցյան
847 դիտում
23:17 02-09-2023
Հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու. Արցախին նվիրված հանրահավաքն ավարտվեց
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան