Յոահիմ Լյով. Ցավոք, Օզիլը հրաժարվում է ինձ հետ շփվել
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչու Մեսութ Օզիլը առայժմ չի շփվել իր հետ՝ հավաքականից իր հեռանալու առթիվ:
«Մեսութը մարզմանը բացակայում էր, երբ ես այցելեցի «Արսենալի» մարզաբազա: Ստիպված եմ ընդունել, որ նա հրաժարվում է ներկա պահին մեր հետ հանդիպել: Պատճառները չգիտեմ:
Ես խիստ հիասթափված եմ, որ նա իր որոշման մասին ինձ անձամբ չի տեղեկացրել: Օզիլից ոչ մի ազդակ չի եղել:
Կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, սակայն եթե այսպես է տեղի ունեցել, ուրեմն թող այդպես էլ լինի», ասել է Լյովը:


