Նոյերը հեշտությամբ կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում. Յոահիմ Լյով
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ ՅոահիմԼյովը 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Ֆրանսիայի հետ կայանալիք խաղից գովասանքի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հասցեին:
« Ժամանակակից դարպասպահը պետք է նման կերպ գործի: Ալժիրի և ԱՄՆ-ի հավաքականների հետ խաղերում մենք մեծ ժամանակ անցկացնում էինք հարձակման գծում: Այդ պատճառով դարպասներից Նոյերի դուրս գալը շատ կարևոր էր: Նա ընդհատում էր մրցակցի երկար փոխանցումները և փոխօգնության էր հասնում պաշտպաններին: Նոյերը հիանալի ֆուտբոլիստ է և հեշտությամբ կարող է հանդես գալ նաև կիսապաշտպանությունում»,-նշել է Լյովը: