Շոգ եղանակը նույնպես իր դերը խաղաց. Յոահիմ Լյով
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Գանայի հետ կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:
« Երկրորդ խաղակեսում Գանայի հավաքականը ներդրեց իր ողջ ուժերը: Նրանք առջև գծում երեք արագաշարժ խաղացող ունեն: Հակագրոհելու համար մենք ազատ տարածություններ էինք ստանում, սակայն հաճախակի կորցնում էինք գնդակը և դա բարդացնում էր մեր խնդիրը: Հավանաբար, շոգ եղանակը նույնպես իր դերը խաղաց, և այդ պատճառով, այս խաղում չկար այնպիսի դինամիկա, ինչպիսին Պորտուգալիայի դեմ խաղում էր»,-ասել է Լյովը: