4415 դիտում
19:31 09-12-2018
Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվության վերաբերյալ
ՀՀ ոստիկանություն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։
Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։
Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին։
Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։
Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում», նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2701 դիտում
13:59 18-01-2014
ՊԵԿ-ի պարզաբանումը՝ Ֆինանսների նախարարության տարածած տեղեկությունների վերաբերյալ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»