7 ընտրատեղամասում կողմնակի անձանց ներկայության դեպքեր են արձանագրվել
«Ականատես» դիտորդական առաքելություն իրականացնող գրասենյակը մի շարք խախտումներ է արձանագրել: 300 տեղամասերի դիտարկման արդյունքում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկության գաղտնիության խախտման 4 դեպք են գրանցել:
Արձանագրվել է նաև բաց քվեարկության 2 դեպք: Քվեարկողին ոչ իրավաչափ օգնության 2 դեպք են դիտորդները փաստել: 7 ընտրատեղամասում կողմակի անձանց ներկայության դեպքեր են արձանագրվել: Ըստ դիտորդների՝ ուղղորդված քվեարկության 1 դեպք է եղել:
7 ընտրատեղմասերում հանձնաժողովը հրաժարվել է «Ականատեսի» արձանագրած խախտումները գրանցել:
Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում:
Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։