1225 դիտում
16:48 26-02-2016
Երևանում մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցության վերաբերյալ 2-ամսյա դասընթաց՝ մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար
Փետրվարի 19-ին Երևանում մեկնարկեց դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի վերաբերյալ երկամսյա դասընթացը մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար:
Ծրագիրը համատեղ նախաձեռնել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը»: Դասընթացին մասնակցելու են Երևանի 23 պոլիկլինիկաների բժիշկները:
Դասընթացի նպատակն է մասնագետներին իրազեկել դեղերի կողմնակի ազդեցության դիտարկում իրականացնելու համար գրանցման քարտ-հայտագիր լրացնելու սկզբունքներ, ինչպես նաև ներկայացնել օրենքով սահմանված պահանջները:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուժկանխարգելիչ հիմնարկները, դեղատները և դեղերի իրացմամբ ու կիրառմամբ զբաղվող հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կառավարության լիազորած մարմնին անհապաղ տեղեկացնել դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հայաստանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտական դիտարկումն իրականացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»:
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
22:06 11-06-2014
Ինչու է նվազել պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը. Սուր անկյուն. տեսանյութ
3467 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը