1199 դիտում
10:55 02-02-2021
Ռուսաստանի գլխավոր թերապևտը խոսել է պատվաստումներից հետո կողմնակի բարդությունների մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո առաջին օրերին պետք է ուշադրություն դարձնել գրիպի նման ախտանիշներին, Առաջին ալիքի եթերում ասել է Առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, Թերապիայի և կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրեն Օքսանա Դրապկինան:
Ըստ նրա, սովորաբար կողմնակի բարդությունները պահպանվում են պատվաստվելու պահից սկսած առաջին 24 ժամվա ընթացքում, ուստի անհանգստանալու պատճառ չկա: Հայտնում է [url=https://ria.ru/20210202/vaktsina-1595599203.html]ria.ru[/url]-ն։
«Վախենալու ոչինչ չկա, բայց պետք է դրան հետեւել: Կարող են լինել գրիպի նման ախտանիշներ՝ թուլություն, մի փոքր ցավեր, քնկոտություն, ջերմաստիճանը կարող է բարձրանալ կարճ ժամանակ: Դա կարող է ուղեկցվել մի փոքր սարսուռով »,-ընդգծել է Դրապկինան:
Առողջապահության նախարարության գլխավոր թերապևտը պարզաբանեց, որ շատ հազվադեպ է պատահում, որ պատվաստումներից հետո մարդիկ 39 աստիճանից բարձր ջերմություն են ունենում:
«Ամենից հաճախ դա հասնում է 38-ի, եթե 38-ից բարձր է, մենք խորհուրդ ենք տալիս խմել պարացետամոլի հաբ»,-մանրամասնել է նա:
Դրապկինան ընդգծել է, որ նման դեպքերում օգնության համար «կարիք չկա վազել որևէ տեղ»։
Նմանատիպ նյութեր
26626 դիտում
16:36 19-04-2018
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան
1483 դիտում
10:11 28-01-2021
Պատվաստումներից հրաժարումը կհանգեցնի համաշխարհային կոլլապսի
1475 դիտում
15:08 06-04-2014
Նախարար Քուշկյանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է հետպատվաստումային բարդությունների վրա
Այս բաժնից
490 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա