Չարենցավանի մեծն քաղաքապետը Չարենցյան հայտնի խոսքերը ձևափոխել է, դարձնելով՝ «ես տեսել եմ երևի մերկասառույց մի քաղաք»․ Չարենցավանում բարձիթողի վիճակ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ Երևանում, թե՛ մարզերում կան չմշակված ճանապարհներ, որտեղ մերկասառույցը մի իսկական պատուհաս է դարձել ոչ միայն վարորդների, այլև հետիոտների համար։
Եթե կան քաղաքներ, որտեղ առաջին իսկ օրվանից սրտացավ մոտեցում է ցուցաբերվել ճանապարհները ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչպիսիք են Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, Արզնի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, ապա Չարենցավան քաղաքում «մեծն» քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի համար Չարենցավանը վերածվել է «սառցե թագավորության»։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավանում չես գտնի մի փողոց անգամ, որտեղ աշխատանքներ կատարված լինեն ճանապարհները ձյան շերտից մաքրելու ու մերկասառույցից աղավազով մշակելու ուղղությամբ։ Անգամ մայթերին տիրում է բարձիթողի վիճակ։
Չարենցավանցիները արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում իրենց քաղաքապետին՝ ասելով․ «Էս մեր քաղաքապետը երևի մեծն Չարենցի հայտնի «Նա տեսել էր երևի արևային մի քաղաք» տողերը փոխել ու դարձրել է՝ «ես տեսել եմ երևի մերկասառույց մի քաղաք», որտեղ քայլելը անգամ կյանքի հարց է դարձել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող փողոցներն ու մայթերն են բարձիթողի վիճակում գտնվում և վտանգավոր են ոչ միայն վարորդների, այլև հետիոտների համար։ Ի՞նչ է մտածում Չարենցավանի «մեծն» քաղաքապետը, որ քաղաքը փրկի այս վիճակից, երևի միայն Բարձյալը գիտի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։