ՊՆ-ում զինծառայողների քվեարկության հետ կապված գործելու է «Թեժ գիծ»
ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում առաջարկվում է զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: