211652_close_icon
views-count6099 դիտում article-date 21:49 16-03-2016

Սպասվելիք ցրտահարությունների հետ կապված բացվել է Թեժ գիծ. ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային <<թեժ գիծ>>: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին[/b]

Նմանատիպ նյութեր