Մերժեք նախկին բարքերը՝ քվեարկեք խղճի թելադրանքով. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ինձ ջերմ ընդունելու, հավատալու եւ այդքան վստահելու համար: Քարոզարշավը բավականին բուռն էր, մրցակցային: Երբեմն՝ չափազանց մրցակցային դրսեւորումներով:
Օրն ավարտեցինք երկրաշարժի զոհերին նվիրված երթ-մոմավառությամբ և հոգեհանգստի աղոթքով: Վաղը լռության օրն է: Պետք է բոլորս հանգստանանք ու սպասենք դեկտեմբերի 9-ի այդքան կարեւոր օրվան: Այդ օրը պետք է իրավաբանորեն ամրագրենք հեղափոխության հաղթանակը՝ դրանով մեկնարկելով Հայաստանում տնտեսական հեղափոխությունը:
Խնդրանքս և կոչս Ձեզ՝ մերժեք նախկին բարքերը, գնացեք ընտրության և քվեարկեք խղճի թելադրանքով:
[b]
Թագուհի Թովմասյան[/b]