5831 դիտում
18:46 16-04-2017
«Ոչ» քվեարկեք, թող իրենց տեղն իմանան. Կարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մասնակցել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Ինչպես տեղեկանում ենք Փայլանի twitter-ի էջից` Փայլանը կոչ է արել բոլորին «Ոչ» քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Ոչ» քվեարկեք: Թող իրենց տեղն իմանան», - գրել է հայազգի պատգամավորը:
Թուրքիայի ԺՀԿ մեկ այլ անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նույնպես «Ոչ» է քվեարկել երկրի իշխանությունների կողմից առաջարկվող կառավարման նախագահական համակարգին և կոչ արել բոլոր քաղաքացիներին նույնպես դեմ քվեարկել նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը թույլատրող նախագծին: Այս մասին տեղեկանում ենք Դողանի twitter-ի պաշտոնական էջից:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/16/1064537/]Հիշեցնենք[/url], որ այսօր Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անկացվում: Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
19:56 08-02-2023
Հայաստանից Թուրքիա ժամանած հայ փրկարարները սկսել են իրենց աշխատանքները. Կարո Փայլան
3922 դիտում
11:30 18-09-2017
Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. Կարո Փայլան
6410 դիտում
11:19 08-11-2018
Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշաթափվեց. Կարո Փայլան
Այս բաժնից
1048 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3964 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1087 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին