Երևանում սկսվեց «Ելք» դաշինքի երթը. նրանց կարգախոսներից էր նաև՝ «Դուխով քվեարկեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ելք» դաշինքի անդամներն ու համակիրները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից սկսեցին նախընտրական իրենց երթը:
Ինչպես երթից առաջ հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, երթը կընթանա հետևյալ երթուղով. Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյանի փողոց-Հյուսիսային պողոտա, ապա կհասնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Գլուխներդ բարձր, գնացեք ընտրատեղամասեր եւ դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- հայտարարեց Փաշինյանը:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ելք կա», «Հայաստանի քաղաքացին չի վաճառվում»:
Նշենք, որ «Ելք» դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի