1875 դիտում
19:52 07-12-2018
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի:
ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել զոհերի հիշատակը:
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցել է հոգեհանգստի կարգ:
Այնուհետեւ Արա Բաբլոյանն այցելել է Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ, ծաղիկներ խոնարհել աշխարհահռչակ շանսոնյեի արձանին:
Այցի շրջանակում ԱԺ նախագահը դիտել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված ցուցադրական վարժանքը:
Ազգային ժողովի նախագահը մասնակցել է նաեւ «Սաստեքս» ընկերության Գյումրու մասնաճյուղի բացման արարողությանը, շրջել ձեռնարկության տարածքում, ծանոթացել պայմաններին:
Ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին, ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը, նշել է, որ ընկերությունը փորձ է անում վերականգնել տեքստիլ արդյունաբերական երբեմնի ներուժը: Մասնաճյուղում այժմ աշխատում է 150 հոգի, կարվում է բանվորական հագուստ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3065 դիտում
15:56 07-12-2018
Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1265 դիտում
16:08 11-03-2015
Ճապոնիայում լռության րոպեով հարգել են 2011թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը
Այս բաժնից
310 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
685 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
583 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին