3032 դիտում
15:56 07-12-2018
Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայում հարգել են 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակը: Մոսկվայի հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դրանից հետո Սբ. Պայծառակերպություն մայր տաճարում արքեպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել զոհերի հոգիների հանգստության համար:
30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
19:52 07-12-2018
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
487 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
541 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
655 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին