Ճապոնիայում լռության րոպեով հարգել են 2011թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր Ճապոնիայում լռության րոպեով հարգել են 2011թ-ի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակը: Այդ ժամանակ տարերքը խլել է մոտ 16 հազար մարդու կյանք: Պաշտոնական տվյալներով, մոտ 2 հազար մարդ մինչև հիմա անհետ կորած է համարվում:
Ճապոնիայի կայսրն ու վարչապետը գլխավորել են հիշատակի արարողությունը Տոկիոյում: Սգո արարողություններ անցկացվել են ամբողջ երկրում: