Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է այցելել. գլխավոր խմբագիր
Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է News.am-ի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը:
Վերջինս [url=https://www.tert.am/am/news/2018/12/07/arm/2866659?fbclid=IwAR2fDrPyJZdfCu2Ju3fIYlW21S7BxRfIxOnWrtbdHwvsktqkxzaAe37FglM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շուտով հայտարարությամբ հանդես կգան, այս պահին մեկնաբանություններ չեն տալիս:
Tert.am-ի տեղեկություններով՝ News.am-ի խմբագրությունում եղել են Ոստիկանություն քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Խմբագրությունից ոչինչ չեն առգրավել և հեռացել են: